«Սովորող-սովորեցնող» նախագիծ

«Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում  ընդհանուր պարապմունք Հարավային դպրոց-պարտեզի 1 -ին դասարանի ճամբարականների հետ, դասվար՝ Լուսինե Գասպարյան:

Նախագծի օրը՝ 

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Նպատակը

  1. Ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ 2 տարիքային խմբերի սովորողներ կաշխատեն միասին: Ավագ դպրոցի ճամբարականները  կփոխանցեն իրենց ընթերցանության և քննարկման հմտությունները  կրտսեր ընկերներին:
  2. Համագործակցություն կրտսեր ճամբարականների հետ:

Ընթացքը

Ավագ դպրոցի սովորողները կարդում են պատմվածքը, պարզ, հասկանալի՝ օգտագործելով դերասանական արվեստ, որպեսզի ավելի հասկանալի դարձնեն խոսքը:

Ընթերցանության  նյութը

Արդյունքում

Տեսանյութի ստեղծում: Հրապարակումներ սովորողների բլոգներում, ենթակայքում:

 

Advertisements

Մայիսի 27-հունիսի 7. ուսումնական ճամբար

«Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում  ընդհանուր պարապմունք Հարավային դպրոց-պարտեզի 1-ին դասարանցիների հետ, դասվար՝ Լուսինե Գասպարյան:

Բացօթյա ուսումնական նախագծեր երևանյան զբոսայգիներ – Քաղաքային թափառումներ և ընթերցումներ  երևանյան զբոսայգիներում. Կարդում ենք՝ A Lost Masterpiece by A.A. Milne

Թարգմանական ստուգատեսի նախապատրաստական աշխատանքներ՝ Lord Oakhurst’s Curse” by O.Henry

Վերա Նարիմանյան

Ինտելեկտուալ խաղեր, 504 Alias Words

Բաց պարապմունք – «Բանավեճը որպես ուսուցման մեթոդ» – Մայիսյան հավաք

Մասնակիցներ՝ 11-րդ դասարանի սովորողներ և հյուրեր

Օրը՝ – մայիսի 17

Ընդհանուր ակնարկ․ 

Ուսուցման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը բանավեճն է, որը թույլ է տալիս խթանելու սովորողների մոտիվացիան և քննադատական մտածողությունը: Այս մեթոդը մեծ հետաքրքրություն է առաջացնում սովորողների շրջանում: Սովորողները իրենք են ընտրում թեման, նախապես ուսումնասիրում այն, սովորում թեմային վերաբերող նոր բառեր և արտահայտություններ, կատարում թարգմանություններ, արտահայտում կարծիքներ թեմայի շուրջ: Ելնելով այդ քննարկումներից, կարծիքներից ելնելով՝  բաժանում են թիմերի և ընտրում վարողները: Ուսուցիչը, այստեղ կատարում է ուղղորդողի դերը:

Նպատակը․

Նման նախագիծեր վարելիս սովորողները ձեռք են բերում հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ, անձնական դիրքորոշում ունենալու և այն պնդելու, ինչպես նաև ուրիշի կարծիքը հարգելու հմտություն, անգլերենով հաղորդակցվելու, լեզվական հմտությունների, բանավոր խոսքի, քննարկումների, նոր բառապաշարի կարողությունների զարգացմանհմտություններ:

Ընթացքը.

Ստեղծել հարմարավետ, ազատ միջավայր: Աթոռները դասավորել այնպես, որը թույլ կտա ուսանողներին տեսնել եւ խոսել միմյանց հետ:

Հստակեցնել քննարկման կանոնները և նրանից սպասվող ակնկալիքները:

Տրամադրել քննարկումն ուղղորդող հարցեր և հիմնական մտքեր: Յուրաքանչյուր քննարկում պետք է ունենա սկիզբ, ընթացք և ավարտ:

Ցուցաբերել հարգանք բոլոր հնչած մեկնաբանությունների և հարցերի նկատմամբ:

Բերել օրինակներ արդեն անցկացրած բանավեճերից ցույց տալով դրանց առավելություններն ու թերություններն:

Մայիսյան ամենամյա 14-րդ ստեղծագործական հավաք

2019թ. մայիսի 13-17

Աշխատակարգ և բովանդակություն 

Նախագծային ուսումնական պարապմունքներ 10-րդ և 11-րդ  դասարաններում:

Քննարկումներ և ընթերցանություն:

Կլոր սեղանի կազմակերպում,

Մասնակցություն կլոր սեղաններին:

Մասնակցություն թատրոն լաբորատորիայի  նախագծերին:

Հունիսյան փառատոնների նախագծերի հրապարակում:

Մայիսի 13

9։00-9։15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք դպրոցներում, քոլեջում
9։20-12։40՝ նախագծային ուսուցման պարապմունքներ; 10-դաս.

Նախապատրաստական աշխատանք – 11-րդ դաս.
12։40-13։00՝ ընդմիջում
13։30-14։30՝  կլոր սեղան՝ որպես մասնակից

Մայիսի 14

9։00-9։15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք դպրոցներում, քոլեջում
9։20-12։40՝ նախագծային ուսուցման պարապմունքներ
12։40-13։00՝ ընդմիջում
13։30-14։30՝  կլոր սեղան՝ որպես մասնակից

Մայիսի 15

9։00-9։15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք դպրոցներում, քոլեջում
9։20-12։40՝ նախագծային ուսուցման պարապմունքներ- Բացօթյա ուսումնական ընթերցանություն 10-դաս.

12։40-13։00՝ ընդմիջում
Մայիսի 16

9։00-9։15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք դպրոցներում, քոլեջում
9։20-12։40` նախագծային ուսուցման պարապմունքներ

Քննարկում՝ 11-րդ դաս.
12։40-13։00՝ ընդմիջում

Մայիսի 17

9։00-9։15՝ առավոտյան ժամերգություն Սուրբ Երրորդությունում
9։20-12։40՝ նախագծային ուսուցման պարապմունքներ
12։40-13։00՝ ընդմիջում

13։30-14։30՝ Կլոր սեղանի նախագիծ

 

Հավաքից հավաք – ամփոփում

 

48389344_461346254394042_4659156814481326080_n2018-2019 ուսումնական տարի

2018-2019 ուսումնական տարում դասավանդել եմ 10, 11 և 12-րդ դասարաններում: Երբ սկսում ես ամփոփել տարվա աշխատանքներն ու արդունքներն՝ տեսնում ես, որ տարեց տարի էլ ավելի հետաքրքիր և արդյունավետ է դառնում նախագծային աշխատանքը: Այն

Continue reading