Նախագիծ՝ «Հայաստանի ճամփեքով»

«Հայաստանի ճամփեքով» ճամփորդական ուղեցույցի նախագիծ անգլերենով

Նախագիծը համակարգողներ՝ Սիլվա Հարությունյան, Իրինա Ապոյան

Նախագծի ժամկետը՝ երկարաժամկետ

  • Նախագծի նկարագրությունը
    նախագիծը իրականացվելու է ավագ դպրոցի անգլերենի ընտրությամբ խմբի սովորողների հետ: Այն իրենից ներկայացնելու է էլեկտրոնային ուղեցույց-ծրագիր Հայաստանի տեսարժան վայրերի, մշակութային կոթողների, բնակավայրերի, ճանապարհների, հանգստյան գոտիների մասին:
  • Նպատակը
    1. Վիքիպեդիայի միջոցով հանրայնացնել ստեղծված ուղեցույցը:

2. Հնարավորություն ստեղծել՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկներին կողմնորոշվելու:

3. Սովորողներին տալ հնարավորություն ավելի լավ ճանաչելու և ներկայացնելու Հայաստանը` նաև     ճամփորդությունների միջոցով:

4. Զարգացնել սովորողների թարգմանական և լեզվական հմտությունները:

5. Համագործակցություն՝ աշխարհագրության ընտրությամբ խմբի սովորողների հետ՝ քարտեզագրում:

  • Տարածումը՝  Mskh.am, facebook, blog և այլ սոցկայքեր:
  • Մասնակիցները՝  ավագ դպրոցի սովորողներ
  • Ակնկալվող արդյունքներ՝ անգլերենով էլեկտրոնային ուղեցույց
  • Հրապարակային հաշվետվություններ՝ Գիտագործնական հավաքին, Մայիսյան հավաքին, Թարգմանական ստուգատեսին:
  • Նախագծի բլոգը՝ նախագծի առաջին փուլը սկսելիս կբացվի նաև նախագծի բլոգը
  • Նախագծի նախահաշիվ՝  ծնողների աջակցություն:

 

Նախագծի մեկնարկ;  «Անկախության տոն. բարձունքների նվաճում» նախագիծ

«Բարձունքի նվաճում» նախագիծ – Թեղենիս