Archive | July 2020

9-րդ դասարանի անգլերենի առարկայական ծրագիր և գնահատման համակարգ, 2020-2021 ուստարի (առկա և հեռակա)

Ընդհանուր դասընթաց  շաբաթական ժամաքանակը՝ 3

Նպատակը

  • Ավագ դպրոցում անգլերենի դասավանդումը նպատակաուղղված է հետևյալ կարողունակությունների ձևավորմանը՝
  • Սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցմանը, միջմշակույթային փոխըմբռնմանը, այլ մշակույթների ու արժեքների ընկալմանն ու գնահատմանը, ոչ հայախոս անձանց հետ շփվելու, այլ երկրների ու ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, ազգային և համաշխարհային հոգևոր և նյութական ժառանգության և մշակութային բազմազանության արժևորում և գրագիտություն, գրականության և արվեստի իմացություն, ճաշակ, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթը այլ ժողովուրդներին մատչելի դարձնելուն:
  • Ինքնուրույն ուսումնառության և ինքնազարգացման կարողությունների խթանում,
  •  Ուսումնառության գործընթացի վերլուծում, ինքնակրթության մեթոդների ընտրություն և դրանց արդյունավետության գնահատում։
  • Վստահություն սեփական ուժերի և կյանքի հանդեպ, ինքնագնահատման կարողություն, ինքնաճանաչման ձգտում։
  • Իր և այլոց հանդեպ հարգանքի, ազնվության և պատասխանատվության դրսևորում՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից.
  • ՏՏ հմտությունների զարգացում և մեդիագրագիտություն: Կայքերի ճիշտ և անվնաս ընտրություն և դրանցից օգտվելու հմտություն։ Հեռավար կրթության հմտություն։
  • Վերլուծական, քննադատական և ստեղծագործական մտածողություն, նորի հանդեպ բաց և անկողմնակալ մոտեցում, կենսական խնդիրների լուծմանը ճանաչողական և ստեղծագործական մոտեցում:
  • Ազատ և ինքնուրույն որոշումներ կայացնելու , դրանք իրագործելու ունակություն և հետևանքների համար պատասխանատու լինելու պատրաստակամություն։
  • Դասընթացը հաջողությամբ ավարտած 9-րդ դասարանի սովորողները ունենում են անգլերենի բավարար գիտելիքներ և լեզվական կարողություններ`անգլերենի հիմնական դպրոցի  ավարտական բանավոր քննությունը հաջողությամբ հանձնելու համար:
  • Հեռավար կրթություն – Նպատակներին ուղղված հետևյալ մոտեցումները վերաբերում է նաև հեռավար կրթությանը։

Խնդիրները

Հաղորդակցական իրազեկության զարգացումը ըստ անգլերենի իմացության համաեվրոպական մակարդակների խոսքային գործունեության 4 ուղղություններով` լսելով հասկանալը, խոսելը, կարդալով հասկանալը և գրելը.  (A2-B1)

9-րդ դասարանի սովորողները պետք է կարողանան՝

  • Հասկանալ տարբեր թեմաներով հնչող փաստացի տեղեկատվության ընդհանուր իմաստը և կարողանալ մեկնաբանել
  • Հասկանալ պարզ և տեղեկատվական տեքստերի ընդհանուր բովանդակությունը, գլխավոր փաստերի և դեպքերի տրամաբանական կապը:
  • Մանրամասն նկարագրել տարբեր իրական և երևակայական իրադարձություններ՝ կանխատեսելով հնարավոր զարգացումները
  • Կազմել կարճ պատմություն՝ նկարագրելով սեփական փորձը, ներկայացնելով տպավորություններ ը, զգացմունքները, վերաբերմունք
  • Սահուն և վստահ հաղորդակցվել իր հետաքրքրությունների ն առնչվող ծանոթ, ինչպես նաև վերացական, գիտահանրամատչելի, հասարակությանը և մշակույթին վերաբերող թեմաների շուրջ։
  • Արտահայտել իր կարծիքը առաջադրված թեմայի/իրադարձությա ն շուրջ՝ հիմնավորելով ու բացատրելով իր մոտեցումները։
  • Քննարկման ընթացքում համապատասխան լեզվական միջոցներով արտահայտել սեփական զգացամունքները և արձագանքել խոսակիցների զգացմունքներին (ուրախություն, տխրություն, ցանկություն, կասկած և այլն)։

 Մանկավարժական մոտեցումներ

  • Օտար լեզվի ուսուցումն իրականացվում է նախագծային աշակերտակենտրոն ուսուցման սկզբունքներով:
  • Դասավանդող-սովորող, սովորող-սովորող իրավիճակային երկխոսությունների ստեղծումիմաստի որոնում. (իմաստը չի տրվում պատրաստի ձևավորված վիճակում: Դրան աշակերտը հասնում է որոնելով, կշռադատելով):
  • Սովորողներն իրենք են եզրահանգում անում, դասավանդողը տալիս է առաջնային գաղափարներ:
  • Հաշվի է առնվում սովորողի կարծիքը։
  • Լեզվամտածողության զարգացումը կազմակերպելու համար դասավանդողն աշխատում է համագործակցայինև խմբային հետազոտական մեթոդով.
  • Նախագծերի թեմաները համապատասխանում են օտար լեզուների առարկայական ծրագրերի թեմաներին` հաշվի առնելով նաև կրթահամալիրի ուսումնական օրացույցի այն կետերը, որոնցով հնարավոր կլինի համալրել ու հարստացնել անգլերենի առարկայական ծրագիրը:

Ուսումնական միջավայր

Նյութական միջավայր /առկա կրթության համար/

  • թափանցիկ, ինքնասպասարկվող, ներառող
    • 1-1 պլանշետ/նոթբուք/նեթբուքներով ուսուցմամբ դասարաններ,
  • Կրթահամալիրի բոլոր կաբինետները, ընթերցասրահները, լաբորատորիաները, արհեստանոց-արվեստանոցները աշխատում են անլար ինտերնետային WIFI ծածկույթով:

Անգլերենի դասավանդման նյութական միջավայր են նաև բակը, դաշտային պայմանները, բնության և պատմության հուշարձանները, թանգարանները, ցուցահանդեսները, ուսումնական ճամբարները, ստեղծագործական հավաքները:

Մեդիա միջավայր  /առկա և հեռավար կրթության համար/

mskh.am կայք, մեդիա գրադարան, TV

Zoom, Messenger, soundcloud․com,
Microsoft Teams, Viber

 

Դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներ, մանկավարժական/պատանեկան/մանկական էլեկտրոնային ամսագրեր

Սոցկայքեր՝ Facebook, YouTube

Տանը նույնպես,  սովորողը պետք է ունենա համացանցին միացված համակարգիչ, ձայնագրիչ, թվային ֆոտոխցիկ և այլ միջոցներ, որոնք կարող են նպաստել հանձնարարությունն ավելի արդյունավետ կատարելուն:

Ի հավելումն առարկայական ծրագրի մի մաս են կազմում նաև ֆլեշմոբները, նախագծերը, ամառային և ձմեռային ճամբարային նախագծերը

Օգտագործվող գրականություն

Destination B1

“Challenges” Student’s Book 4, Michael Harris

First Certificate Passkey, Nick Kenny 1996.

“New Inside Out”, Sue Kay & Vaughan Jones

՛՛English Grammar in Use՛՛, Raymond Murphy, Cambridge, third edition

՛՛New Headway” Pre-Intermediate Student’s Book, Liz and John Soars

http://www.britishcouncil.am/en

http://learnenglishteens.britishcouncil.org/

http://www.english-test.net/

http://www.tolearnenglish.com/

http://www.usingenglish.com/comprehension/

http://www.englishleap.com/

Գրքերի թվային տարբերակներն առկա են  գրադարանի կայքում http://gradaran.mskh.am/sites/default/files/Passkey.pdf

  • Ուսումնական աշխատանքի կազմակերպում

Ուսումնական աշխատանքի կազմակերպումը նպատակաուղղված է ուսումնառության դրական դրդապատճառների ձևավորմանը: Դրական դրդապատճառները ձևավորվում են ուսումնական գործունեության հետևյալ ձևերով.

  • Կառուցողական մանկավարժության սկզբունքներով կազմակերպվող ուսումնական պարապմունք
  • Ուսուցում ըստ նախասիրությունների
  • Ուսումնական ճամփորդություն
  • Մասնակցություն ստեղծագործական հավաքներին և ստուգատեսներին
  • Բլոգավարություն
  • Էլ.նամակագրութուն
  • Թարգմանություններ, օտարալեզու հրապարակումներ կայքում
  • Ուսումնական այլ նախագծերի իրականացում

Կապը այլ բնագավառների հետ

  • Բազմագործառնության իրականացում
    Անգլերենի ուսուցումը իրականացվում է այնպես, որ դա լինի և՛ որպես ուսուցման նպատակ, և՛ որպես միջոց` գիտելիքների տարբեր բնագավառներից տեղեկություններ քաղելու:
  • Միջառարկայական ինտեգրում
    Անգլերենը գործածվում է տարբեր ուսումնական առարկաներից ուսումնական նախագծեր իրականացնելիս` օտարալեզու աղբյուրներից տեղեկություններ հայթայթելու և դրանք թարգմանելու միջոցով:

Սովորողի ուսումնական գործունեության ձևերը

Ունկնդրելու գործունեություն

  • Սովորողներին առաջարկվում է լսել ձայնագրություն  կամ դիտել տեսաֆիլմ և կարողանալ վերարտադրել բովանդակությունը
  • Կարծիք հայտնել, քննարկել
  • Տրված պնդումների մեջ տարբերակել ճիշտն ու սխալը (True/False)
  • Լսել նախադասությունների խումբը երկու անգամ և որոշել, թե որ նախադասությունն է ավելացել կամ պակասել
  • Լսել իմաստով նման երկու տեքստ և բացահայտել տարբերությունները
  • Լսել տրված տեքստի մի մասը և կարողանալ ավարտել այն

Խոսելու գործունեություն

  • Ստեղծվում են տարբեր իրադրություններ, երբ սովորողը պետք է շնորհակալություն հայտնի, համաձայնություն կամ անհամաձայնություն արտահայտի, կարծիք կամ կասկած արտահայտի
  • Առաջարկվում են անավարտ երկխոսություններ, որոնք պետք է ավարտել` լրացնելով այն խոսքային նմուշներով, որոնց ուսուցումը և ամրապնդումը տվյալ դասի նպատակն է
  •  Ուղղորդված երկխոսություն
  • Ստեղծագործական երկխոսություն
  • Դերախաղեր

 

 Ընթերցելով հասկանալու գործունեություն

  •  Սովորողներին առաջարկվում է տեքստն ընթերցելու ընթացքում գտնել և ընդգծել տեքստի բովանդակության համար առանցքային բառերը և նախադասություններն ու պարբերությունները :
  • Առաջարկվում է շարադասել, վերադասավորել տեքստը` վերականգնելով նախադասությունների, պարբերությունների խառնված հերթականությունը
  • Առաջարկվում է տեքստի ընթերցումից հետո պատասխանել տրված տարաբնույթ հարցերին
  • Ընթերցելուց հետո ներկայացնել տեքստի հիմնական բովանդակությունը, իրադարձությունների հաջորդականությունը, գործող անձանց
  • Տրված մի քանի տեքստերից ընտրել տվյալ թեմային վերաբերող տեղեկատվությունը
  • Տեքստում գտնել այն հատվածները, որոնք պատասխանում են տրված կոնկրետ հարցերին

 

Գրելու գործունեություն

  • Գրել տեքստեր` հետևելով նմուշ տեքստերին կամ ձևաչափին
  • Գրել էսսեներ տրված թեմաներով
  • Նախօրոք պատրաստած անձնական քարտի լրացում դասարանում
  • Երկխոսությունների ավարտում
  • Խաչբառային աշխատանք
  • Նկարի  նկարագրում
  • Անավարտ տեքստի շարունակու
  • Անավարտ նախադասությունների ավարտում
  • Դպրոցական առօրյայի նկարագրում դպրոցական կայքում` դասավանդողի օգնությամբ

 

Լեզվական նյութը

Բառապաշար։ Առաջարկվող թեմաների շրջանակներում ունենալ մոտ 1000 – 1200 բառային միավորների վերարտադրողական բառապաշար։

Բառակազմություն։ Ածանցում – վերջածանցներ, նախածանցներ։ Կարողանալ ածանցների միջոցով որոշել բառերի պատկանելիությունը տարբեր խոսքի մասերին:

Կարճաժամկետ նախագծերի համար առաջարկվող ուսումնականթեմաները

Առաջին կիսամյակ

Անհատ և ընկերություն, խառնվածք, նորաձևություն

Պատանիները և նրանց խնդիրները

Իմ դպրոցը, կրթահամալիրը, նրա ձեռքբերումները և բացթողումները

Մասնագիտությունների ընտրություն

Հաղորդակցություն

Ինտերնետ և բլոգ

Զանգվածային լրատվական միջոցներ, նորություններ, համացանցային պատմություններ

Երկրորդ կիսամյակ

Սպորտ և մարզական խաղեր, առողջ ապրելակերպ

Շրջակա միջավայրը և նրա պահպանումը

Հայաստանի ներկան, անցյալը և ապագան

Մշակույթ, ավանդույթներ, սովորույթներ

Անգլերենը` որպես միջազգային լեզու

Միջազգային կապեր

Քերականություն (Grammar)

Ձևաբանություն։ Հոդ. որոշյալ, անորոշ, հոդի բացակայություն. գործածությունը նյութ ցույց տվող անհաշվելի գոյականների հետ, վերացական գոյականների հետ, կայուն կապակցությունների հետ։

Գոյական։ Թիվ, հոլով, սեռ։ Գոյական + գոյական կառուցվածքները։

Դերանուն։ Անձնական, ցուցական, հարցական, անորոշ, ստացական, անդրադարձ, փոխադարձ, հարաբերական։

Թվական։ Քանակական, դասական, կոտորակային։

Ածական։ Որակական և հարաբերական ածականներ, ածականների համեմատության աստիճանները։ Համեմատական աստիճանների ուժեղացում (much more/far more interesting)

Մակբայ՝ տեղի, ժամանակի, ձևի, չափի։

Ածական և մակբայ. կիրառման յուրահատուկ դեպքեր։

Նախդիրներ՝ ժամանակ, տեղ, ուղղություն ցույց տվող։

Բայ։ Կանոնավոր և անկանոն բայեր, բայական ժամանակներ (Present Indefinite, Past Indefinite, Future Indefinite, Present Continuous, Past Continuous,  Present Perfect, Past Perfect,  սեռ, մոդալ բայեր։ Բայերի խնդրառություն։ Բայի անդեմ ձևեր /Infinitive, Gerund, Participle / և դրանցով կազմված կառուցվածքները։

Շարահյուսություն – նախադասություն

Բարդ համադասական և ստորադասական նախադասություններ

Շարադասություն (word order), շրջադասություն

Ենթակա + ստորոգյալ + խնդիր։ Բարդ ենթակա (Complex subject)։ Բարդ նախդրավոր խնդիր (Complex prepositional object)։

Ստորադասական նախադասություններ։ Պայմանական ստորադասական նախադասությունների տիպերը (conditional sentences)։ Conditional I  (իրական/ռեալ պայմանական նախադասություններ). If I know her telephone number I will phone her.

Ստուգման և գնահատման կարգը

Գնահատումը իրկանացվում է 10 բալանոց համակարգով: Գնահատալիս դասավանդողը հաշվի է առնում սովորողի դասարանական աշխատանքը, ինչպես նաև ստեղծագործական, թարգմանչական գործունեության արդյունքները: Հաշվի են առնվում այլ առարկանների շրջանակներում կատարած թարգմանությունները: Սովորողը կարող է ստանալ մինչև 8 բալ գնահատական, եթե ակտիվ և արդյունավետ աշխատում է դասարանում, ինչպես նաև արդյունավետ կատարում է լրացուցիչ առաջադրանքները: Մինչև 10 բալ կարող է ստանալ, եթե արդյունավետ մասնակցել է կրթահամալիրային ստուգատեսներին օտար լեզվի բնագավառում, իրականացրել է առարկայական նախագծեր :

Դասընթացն ավարտելուց հետո սովորողի լեզվական գիտելիքները և կարողությունները գնահատվում են ըստ հիմնական դպրոցի ավարտական բանավոր քննության՝ ելնելով այլընտրանքային հեղինակային ծրագրերի դրույթներից (բլոգավարություն) 10 բալային համակարգով:

Սովորողների հետազոտական աշխատանքներ

 Առաջադրանքներն այնպիսին պետք է լինեն, որպեսզի սովորողին անհրաժեշտ լինի.

  • Տարբեր աղբյուրներից տեղեկատվություն հայթայթել և մշակել
  • Հիմնական տեղեկատվությունը տարբերել երկրորդականից
  • Բացահայտել երևույթների հատկանիշները և օրինաչափությունները. համեմատել, զուգադրել, վերլուծել
  • Եզրահանգումներ անել

 

 Սովորողի ձեռք բերած գիտելիքների և կարողությունների գործնական կիրառությունների ձևերը(ուսումնահասարակական նախագծեր):

  • Մասնակցություն e-Twinning միջազգային ծրագրին
  • Դասավանդողի օգնությամբ դպրոցական կայքի անգլերեն էջում նյութերի տեղադրում.

 

 

Անգլերենի ֆլեշմոբների մասին

Ի՞նչ տվեցին ինձ անցած ուսումնական տարվա ֆլեշմոբերը:

Ֆլեշմոբեր կազմելը եղել են ինձ համար հետաքրքիր, պրպտուն, ստեղծագործ աշխատանք։ Անկեղծ լինեմ, սովորողներիս հետ հաճախ անկեղծ զրուցելը նույնպես տեղ  են գտնում այդ պրպտուն աշխատանքի մեջ, քանի որ ես գրեթե արդեն գիտեմ, թե նրանք ինչ պատասխաններ են տալու։ Յուրաքանչյուր աշխատանքը կազմելիս, ես կարծես խաղի մեջ էի մտնում սովորողների հետ՝ կազմելով իրենց հետաքրքրող, իրենց հուզող հարցերի շուրջ առաջադրանքներ, երբեմն խորամանկ, երբեմն էլ զվարճալի՝ ակնկալելով հետաքրքիր պատասխաններ։

Օրինակ՝

․describe things that irritate you and that you would like people to stop doing using “I wish”

· talk about things you regret in life

․ Do you fit in with the rest of your family or are you the black sheep in the family? Does your family have a black sheep? If so, who is it?․․․

Ի՞նչ առաջարկություններ ունեմ նոր ուսումնական տարում :

Գնահատելը, կարծում եմ ավելորդ է, քանի որ ինչպես տիար Յուրան է ասում․ “Ֆլեշմոբները նպատակաուղղված չեն սովորողների լեզվի իմացությունը ստուգելուն”: Ես համաձան եմ այս տեսակետին և առաջարկում եմ գնահատումը հանել։ Առաջարկում եմ պարզապես զրուցել սովորողի հետ՝ գրելով խրախուսական, մեղմ կարծիք դրա վերաբերյալ։ Ես այսպես եմ վարվում՝ օգտագործելով կա՛մ mail, կա՛մ messenger.

․ Dear Elen, I appreciate and respect your frankness.․․․

․ My so, so dear, bright and sunny Arevik I appreciate your honesty. I am glad for you․․․ Oh, I forgot to tell you that it will be  a good project.

․ Dear Vera, I am pleased with your tasks, but I’d like you to write about the video a bit more. And about the second one, please write the end of the story. Try to make up an interesting ending.

․ Happy Easter, dear Emma. I am glad you are doing well and pleased with your isolation. I read your essays and liked all of them especially the fishing.

Եվ այսպես շարունակ։ Ասեմ, որ շատ արդյունավետ է, փորձս դա է ապացուցում։

Սիրով՝ Սիլվա

 

Օտար լեզուների առարկայական չափորոշիչներ և ծրագրեր – դիտարկումներ

Դիտարկումներս անգլերենի ծրագրի վերաբերյալ.

Առաջին տպավորությունս, իսկապես, դրական էր։ Շատ բան է փոխվել։ Մեծ մասը, կարծես, վերցված է մեր կրթահամալիրի ծրագրից:

  • Սկսենք դասավանդման նպատակից և նպատակին հասնելու ուղիներից։

Հաղորդակցման հմտությունների և կարողունակությունների ձևավորում, ինքնազարգացման կարողությունների խթանում, համագործակցային կարողությունների զարգացում և այլնի ավելացումները արդեն լավ է։ Բայց՝ «հայրենասիրություն, ազգային, պետական, հասարակական շահերի և առաջնահերթությունների գիտակցում, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում, քաղաքացիական պարտքի կարևորում»։

Ես ինձ համարում եմ ազգային, պետական, հասարակական շահերի պաշտպան, բայց Աստված է վկա, վերը նշված նախադասությունը, մեղմ կասեմ, ավելորդ է։

  • Ճիշտ չեմ համարում օտար լեզուն երկրորդ դասարանից սկսելը: Կարծում եմ՝ առաջին դասարանից սկսելը, ծանոթություն, ողջույնի և հրաժեշտի տարրական արտահայտությունները, ուսուցչի՝ օտար լեզվով հնչող պարզ խոսքը, խաղերի, երգի ու պարի հետ համատեղելը, սովորողներին աննկատ ձևով, առանց վախեցնելու դրանց մեջ ներքաշելը, օտար լեզվով մուլտֆիլմեր, պարզ և հասկանալի տեսահոլովակներ դիտելը շատ ճիշտ է, մի խոսքով բանավոր խոսքի, երգի, պարի և խաղի միջոցով ծանոթացնել լեզվին և սեր արթնացնել լեզվի նկատմամբ։ Այդ ընթացքում աշխատելով արտասանության և հնչյունների վրա։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ իրենց տված 12 ժամը այս ամենի համար, բավարար չէ, նույնիսկ շատ քիչ է, պլան կատարելու նման։ Կամ՝ «Նկարագրել դասարանը, դասարանական պարագաները և դասամիջոցի խաղերը շատ պարզ բառապաշարով» – ինչու՞ ոչ դասաժամային խաղեր։ Պետք է անընդհատ խաղալ և խաղի լեզուն պետք է, ինչքան հնարավոր է, լինի անգլերենով։
  • Առաջարկվող գործունեության ձևեր՝(5-րդ դաս․) Պաստառ` «Երթևեկության կանոններ», պաստառ՝ «Տեսարժան վայրեր» – պաստա՞ռ – իսկ ինչու՞ չօգտագործել նրանց ունեցած հմտությունները, կամ զարգացնել դրանք՝ քաղաքում լուսանկարներ անելով, հետո ֆիլմ դարձնել՝ ձայնագրվելով և ներկայացնելով այն դասարանում, իհարկե, լեզուն պետք է լինի անգլերենով /օտար լեզվով/
  • Խորացնել հայրենիք/հայրենասիրություն գաղափարը, (6-րդ դաս)
  • Ներմուծել և ընդլայնել Հայաստանը (աշխարհագրական դիրք, սահմաններ, քաղաքներ, բնակչություն, խորհրդանիշներ,- առաջարկել այս թեմաները, բայց չառաջարկել ճամփորդություն՝ որպես գործիք երկիրը ճանաչելու համար – դարձյալ չի հասկացվում։
  • Էսսե՝ «Իմ նախընտրած երաժշտական ոճը» – իսկ որտե՞ղ է տրված, որ աշակերտները արդեն սովոր են էսսե գրելուն, կամ գիտեն, թե ինչ է էսսեն իրենից ներկայացնում։
  • Ուզում եմ, նաև, խոսել մակարդակների մասին։

Տարրական դպրոցում Օտար լեզուներ բնագավառի համապատասխան դասընթացները նպատակ ունեն սովորողների մոտ զարգացնել Լեզուների իմացության եվրոպական շրջանակի (այսուհետ՝ ԼԻԵՇ) A1 մակարդակի կարողունակություններ։

Միջին դպրոցում Օտար լեզուներ բնագավառի համապատասխան դասընթացները նպատակ ունեն սովորողների մոտ զարգացնել ԼԻԵՇ-ի B1 մակարդակի կարողունակություններ։ Ընդ որում, հարկ է ընդգծել, որ 5 – 6 դասարաններում բովանդակությունը կառուցվում է այնպես, որ 6-րդ դասարանի ավարտին սովողները կունենան A2 մակարդակի կարողություններ։

Ավագ դպրոցում Օտար լեզուներ բնագավառի համապատասխան դասընթացները նպատակ ունեն սովորողների մոտ զարգացնել ԼԻԵՇ-ի B2 մակարդակի կարողունակություններ։

 Կարծես օդում ասված խոսքեր լինեն, հաշվի չեն առել իրենց տված ժամաքանակը։ Դեռ լավ է, որ  չափորոշիչը առաջարկվում է ուսումնական պլանում ներառել երեք բաղադրիչ՝

  • պետական բաղադրիչ
  • դպրոցական բաղադրիչ
  • անհատական բաղադրիչ:

Ինչպես նաև՝

Հանրակրթական ուսումնական հաստատություններին թույլ է տրվելու  ձևավորել սեփական մոտեցումը՝ յուրաքանչյուր բնագավառին հատկացվող համամասնության և ժամաքանակների միջոցով՝ մեծացնելով նրանց ինքնավարությունը։

Այսքանը։