Archive | September 7, 2020

Անգլերենի ընտրությամբ դասընթաց

Օտար լեզվի ուսուցման նպատակն է ընդլայնել սովորողի հաղորդակցվելու և համագործակցելու ունակությունները, լեզվական չորս բաղադրիչների` խոսելու, ընթերցելու, լսելու և գրելու, սովորողների գիտելիքները, ունակություններն ու կարողությունները հասցնել միջազգայնորեն ընդունված B1, երբեմն նաև B2 մակարդակի:

Դասընթացի նպատակն է

  • Բառապաշարի ընդլայնում, հարստացում
  • Օտար լեզվով ազատ շփվելու հմտությունների ձեռքբերում
  • Օտարալեզու տեղեկատվական աղբյուրներից օգտվելու հմտություններ
  • Օտար լեզվից հայերեն և հակառակը թարգմանելու հմտությունների զարգացում

Դասընթացը  կարող է  լինել  շտկողական և մասնագիտական: Երկու ուղղվածության դեպքում էլ  շեշտը  դրվելու է  4  հմտությունների  զարգացման վրա /լսելու,/ընկալելու, գրելու, կարդալու, խոսելու/

Մասնագիտական դասընթացը իրականացնելու  համար օգտվելու ենք  մի շարք  կայքերից, որոնք տրամադրում եմ զանազան լեզվական ռեսուրսներ, Օքսվորդի և Քեմբրիջի դասագրքերից DestinationB1, B2 , New Headway, New English File, ինչպես նաև շտեմարաններից: Ընտրությամբ խմբերը  մասնակցելու են կրթահամալիրային նախագծերին, լուսաբանուներին, ինչպես նաև դասավանդողի  առաջարկած նախագծերին,հանդես կգան նաև իրենց անհատական նախաձեռնություններով:

Օգտագործվող կայքեր

Սովորողի ուսումնական գործունեության ձևերը

Ունկնդրելու դասարանական գործունեություն

Լսել տեքստի սկիզբը և գուշակել ավարտը

Ձայնագրությունը լսելուց կամ տեսաֆիլմը դիտելուց հետո պատասխանել հարցերին

Տեքստի ունկնդրմանը զուգահեռ կատարել գրառումներ տեքստի բովանդակության մասին

Լսել տեքստը և անձնական վերաբերմունքն արտահայտել լսածի վերաբերյալ

Խոսելու գործունեություն

Հաղորդակցական իրադրությունների դերային խաղարկում (էքսկուրսավար և զբոսաշրջիկներ, թարգմանիչ և հանդիպման մասնակիցներ, հեռախոսային երկխոսություններ)

Հարցազրույցներ տարբեր թեմաներով (օտարերկրացի և լրագրող)

Քննարկումներ և բանավեճեր

Բեմականացումներ

Ընթերցելու գործունեություն

Տեքստը ընթերցելուց հետո գրել տեքստի բովանդակությունը հնարավորինս կարճ ձևով:

Դուրս հանել տեքստի բովանդակությանը առնչություն չունեցող նախադասությունները, որոնք նախորոք մտցվում են տեքստի մեջ:

Տեքստի վերականգնում` (Անծանոթ տեքստից հանվում են որոշ բառեր, որոնց պետք է վերականգնել):

Հետաքրքրող թեմայի վերաբերյալ նյութեր հանել ինտերնետից, ընթերցել և կազմել կարճ տեղեկատվություն:

Գրելու  գործունեությունը

Առաջարկված թեմաների շուրջ, համապատասխան բառապաշար, բառային կառույցներ օգտագործելով գրել էսսեներ:
Տրված բառերը, բառային կառույցնեը կիրեռլով գրել հորինված պատմություններ
Կրթահամալիրային հանդիպումների  վերաբերյալ  գրել անդրադարձ

Ուսումնական Ճամփորդություններ 

Մի որևէ ուսումնական ճամփորդություն կատարելուց առաջ աշակերտները ուսումնասիրում են տվյալ պատմական հուշարձանի կայք էջը անգլերենով և լինելով տեղում` մեկնաբանություններն արվում են անգլերեն: Յուրաքանչյուր ուս.ճամփորդություն լինում է անգլերենի  գործնական կիռարման դաս.
Հավելեմ, որ  ուսումնակա տարվա ընթացքում , դասապրոցեսի ընթացքում առաջ  են գալիս ինչպես կարճաժամկետ այնպես էլ երկարաժամկետ նախագծեր:

Ներկայացնում եմ հաջողված նախագծային փաթեթը, որը կարող է շարունակական լինել: