Մայիսյան 18-րդ ստեղծագործական հավաք. կլոր սեղան – հետազոտական աշխատանքներ, «օտար լեզուների ուսուցման նորարարական ձեռքբերումները»

«Ավագ դպրոցի սովորողների հետազոտական աշխատանքները անգլերեն» 

In the modern world, research plays an important role in the intellectual development of the learner, the main premise of which is the acquisition of knowledge. Doing research work is new in our school, of course not only in our school, but also in the entire republic.

Հետազոտական աշխատանք կատարելը դարձել է այլընտրանքային կրթական ծրագրի կարևոր բաղկացուցիչ մաս։ Հետազոտությունը համակարգված աշխատանք է, որը հնարավորություն է տալիս ընդլայնելու մեզ շրջապատող աշխարհի մասին արդեն իսկ հայտնի գիտելիքները, վերհանելու հարցեր, որոնք չեն գտել իրենց պատասխանները, այդ պատասխաները բացահայտելու համար քայլեր ձեռնարկելու և այնուհետև ձեռք բերված գիտելիքներն ավելի մեծ լսարանին ներկայացնելու: Այն հնարավորություն է տալիս դուրս գալ սահմանված շրջանակներից և հետևություններ անելով ստեղծել քոնը՝ քո կարծիքը, որը ինչու չէ, կտպավորի մարդկանց,

Ինչ է տալիս հետազոտական աշխատանք կատարելը սովորողին․

  • Ժամանակակից աշխարհում հետազոտությունը կարևոր դեր է խաղում սովորողի ինտելեկտուալ զարգացման մեջ, որի հիմնական նախադրյալը գիտելիքի ձեռքբերումն է:
  • նոր տեղեկատվություն ստանալ, որը կօգնի սովորողին ձևավորել յուրահատուկ տեսակետ որևէ թեմայի վերաբերյալ:
  • ավելի լավ գիտելիքներ ձեռք բերել, բարելավել որոշումներ կայացնելու և մարտահրավերներ հաղթահարելու հմտությունները, ուսումնասիրել թեմայի առանձնահատկությունները և եզրակացություններ անել: :
  • քննադատական մտածողության և վերլուծական հմտությունների զարգացում գործնական ուսուցման միջոցով
  • խթանում է տրամաբանության զարգացմանը, խրախուսում է անձնական հետաքրքրասիրությունը՝ մղելով նրան բացահայտելու նոր հնարավորություններ, զբաղվելու ինքնակրթությամբ
  • ընտրված ոլորտի վերաբերյալ գիտելիքների մեծ պաշար, գրականության խորը ընթերցում, նոր բառապաշար, լեզվի բարելավում
  • համագործակցություն այլ մարդկանց՝ մասնագետների հետ
  • հանրության առջև ելույթ ունենալու, միտքը ճիշտ ձևակերպելու, գրագետ խոսելու կարողություն

Ես գտնում եմ, որ հետազոտություն կատարելը սովորելու, փորձ ձեռք բերելու, հետազոտվող խնդրի մասին մտածելու, փորձերի և ուսումնասիրությունների նախագծման և ստեղծման հիանալի միջոց է՝ անկախ նրանից, թե ինչ լեզվական մակարդակի կրող է սովորողը: Ես կարող եմ շատ քիչ նախագծեր թվարկել, որոնք ավելի արդյունավետ են լեզու սովորելու համար, քան հետազոտական աշխատանքները։ Նույնիսկ եթե հետազոտությունը չի տալիս ակնկալվող կամ ցանկալի արդյունքները, ուսանողը կսովորի գիտական ոլորտում աշխատանքի կազմակերպման, պլանավորման, վերջնաժամկետների պահպանման և այլ հմտություններ: Այս հմտությունները կարող են օգտակար լինել սովորողին առօրյա կյանքում՝ այլ առաջադրանքներ կատարելիս:

Նոր հետազոտական աշխատանքի թեմաների ընտրություն – հաշվի առնել սովորողների նախասիրությունները, կարծիքները, նախորդ տարվա պաշտպանության ընթացքում եղած թերություններն ու դժվարությոնները, հանձնաժողովի կողմից ստացված նկատառումները:

Պետք է ասեմ, որ բոլոր հետազոտական աշխատանքները, որոնց հետ առնչվել եմ, որոնք ղեկավարել եմ, որոնց պաշտպանությանը ներկա եմ գտնվել, շատ հետաքրքիր էին և, իրենց թերություններով հանդերձ, գերազանց էին։

Այս մի քանի աշխատանքը վերցնելով՝ ցանկանում եմ մի քանի դիտարկումներ անել նոր ուսումնական տարվա հետազոտական աշխատանքների համար։

Արզումանյան Արև -11-րդ դաս. – Psychology of human being

Կարապետյան Էլեն – 11-րդ դաս. – Leadership styles of the most influential businessmen of the 21st century

Շահինյան Սարգիս – 11-րդ դաս. – Mental Health. Its role in Armenia.

  • Սովորողները չխուսափեն ուսումնասիրել իրենց ընտրած թեմաների ոլորտները նաև մեր երկրում։ Իհարկե, համացանցում քիչ տեղեկություն կա որոշ ոլորտների մասին, բայց դա չպետք է պատճառ դառնա խուսափելու աշխատանքից։ Իրենց ուսումնասիրություներն կարող են արժեքավոր լինել մեր հասարակության համար, հատկապես, որ շատերը ցանկանում են շարունակել իրենց ուսումնասիրություները։ Այստեղ լավ օրինակ է Սարգիսի աշխատանքը, որը զուտ ուսումնասիրություն է Հայաստանի մասին, իսկ մյուսների մոտ մի քիչ թերի է։
  • Թեմաների կրկնությունը – այստեղ կա մեր՝ ուսուցիչներիս, բացթողումը։ Նույն թեման ընտրելու դեպքում էլ, պետք է հետևել, որ սովորղները տվյալ թեմայի տարբեր բաժիներ ուսումնասիրեն։ Ինչպես օրինակ՝ Էլենի և Կարինեի դեպքում, կամ Ալիսի և Մանեի դեպքում։
  • Անգլերենով հետազոտական աշխատանք կատարելու դեպքում՝ ես նաև կարևորում և շեշտադրում եմ սովորողի անգլերեն լեզվի գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացումը, այնուամենայնիվ մնում եմ այն կարծիքին, որ ոչ բոլորը պետք է կատարեն հետազոտական աշխատանք, եթե ուզում ենք ունենալ արժեքավոր մի բան։ Այստեղ պետք է մշակել կարգ՝ հստակ չափորոշիչով, ըստ որի հետազոտություն կատարողները կընտրվեն։ Իհարկե, իմ սովորողների մոտ այսպիսի խնդիր չի առաջացել։ Սովորողներին ուղղորդել եմ՝ լավացնել անգլերենի իմացության մակարդակը՝ որևէ թեմա վերցնելուց առաջ։ Պարզապես այս եզրահանգմանը եկել եմ՝ գործընկերներիս հետ այդ թեմայով բազմիցս քննարկումներ ունենալուց հետո։

Leave a comment