Նախագիծ

Նախագիծ-  Teenagers and their Problems

 

Ներկայացնում ենք պատանիներին և նրանց խնդիրները

Ժամկետը – Փետրվար 15- Մարտի 15

Կատարողները – 10-րդ դասարանի սովորողներ

 

Նպատակը – Սովորողների մոտ ձևավորել անգլերենով  իրենց և իրենց հասակակիցների և  իրենց խնդիրները ներկայացնելու, լուծումներ գտնելու և առաջարկելու, իրենց գործունեությունը ներկայացնելու  կարողություն, բարձրացնել լեզվական մակարդակը, հարստացնել բառապաշարը տվյալ թեմային վերաբերող բառերով և արտահայտություններով, զարգացնել հաղորդակցական հմտություններն ու կարողությունները: Զարգացնել նաև իրենց գրավոր ձևով ներկայացնելու հմտություն: Ստեղծել անգլերենով ուսումնական նյութեր:

 

Նախագծի բովանդակային մասը –

Teenagers and their Problems

Community involvement – What activities they are involved in

Scout Movement

Teenagers and their environment

Teenagers and charity

What kind of city they would like to live in

Local facilities and their suggestions of improving them

Teenagers and money (pocket money)

 

Նախագծով նախատեսվում է գործողությունների հետևյալ ծրագիրը.

 

ա. կատարել ինքնուրույն հետազոտական աշխատանք, անհրաժեշտ տեղեկություններ   հայթայթել համացանցից

 

բ. Ձեռք բերված հայերեն տեղեկությունները թարգմանել անգլերեն, իսկ անգլերենը`պարզեցնել և համապատասխանեցնել ունեցած լեզվական իրազեկության մակարդակին

 

գ. Ներկայացնել ստեղծված նյութերը “Power point”, ”Movie Maker” ծրագրերով:

 

Աշխատանքի կազմակերպում.

 

Աշխատանքը կազմակերպվում է սկզբում խմբային անհատական անհատական ձևով: Անցկացնում են քննարկումներ, հարցազրույցներ: Օգտվում են First Certificate Pass Key, Challenges, English in Mind-3  գրքերի նկարագրություններից, ինչպես նաև համացանցից` օգտագործելով նոր սովորած բառերն ու արտահայտությունները: Աշխատում են անհատական նեթբուք, նոթբուքերով:

Քերականական նյութը – Present Perfect, Present Perfect continuous, Passive Voice

 

Նախագծի վերջնական արդյունքը

 

Ստեղծել իրենց նյութերը այս թեմայի շուրջ, արտահայտալով իրենց տեսակետը:

 

Ստեղծված նյութերը տեղադրել իրենց ուսումնական բլոգներում:

 

Կազմեց՝      Սիլվա Հարությունյան

Leave a comment