Երևան 2800; «Արվարձաբնակ երևանցիների բակերը » նախագիծ

Երևան 2800 – Քանի որ քայլելու ենք թաղամասերով և նպատակահարմար եմ համարում իրականացնել միաժամանակ  երկու նախագիծ:
1. «Արվարձաբնակ երևանցիների բակերը » նախագիծ
 2. «Աղավնիներ խնամելու սովորույթը Երևանում» նախագիծ
Նպատակը

 

  • Ուսումնասիրել արվարձանների բակերը՝ հողատարացքները, դրանց խնամելու մշակույթը, ծառերի և վազերի գարնանային էտը,հատկապես վարդերի, խաղողի վազերի և այլ բույսերի:
  • Աղավնի պահելու մշակույթը Երևանում

Ընթացքը

  • Քայլել արվարձանների փողոցներում, լինել տարբեր թաղամասերում, լուսանկարել նրանց բակերը
  • Զրուցել բնակիչների հետ, ծանոթանալ նրանց այգիների մշակման եղանակների և մեթոդների հետ՝ հողը փորելու, փխրեցման, պարարտացման և սնուցման միջոցառումների հետ:
  • Հանդիպել աղավնատերերի հետ, զրույցների միջոցով պարզել աղավնի պահելու նրանց նպատակների մասին, տեղը, խնամքը կազմակերպելու մասին և այլն:

Մասնակիցներ

Ավագ դպրոցի 9 – 11-րդ դասարանների սովորողներ:

Արդյունքում

  • Տեսանյութերի փաթեթի ստեղծում
  •  Լեզվական հմտությունների զարգացում
  •  ՏՏ հմտությունների զարգացում
  •  Թարգմանություն

Նյութերի ամբողջական փաթեթը կներկայացվի Էկոտուր և թարգմաչական ստուգատեսներին

 

 

 

Leave a comment