Դիջիպատում

Վերջապես ես էլ որոշեցի գրել:

Նոյեմբերի 24, 2013 թիվ:

Ճամփորդություն, նոր ձեռքբերում՝ Սուրբ Կարապետ եկեղեցու հայտնաբերումը մեզ համար, հրաշալի օր:

Վերադարձ, բժիշկներ, վիրահատություն, հիասթափություն, հոգեկան ապրումներ, վախ, տագնապ…, որը շարունակվեց բավականին ժամանակ:

Ահա թե ինչու էի լռում: Չէի ցանկանում բարձրաձայնել հոգեկան ապրումներս, նորից վերապրել այդ ամենը: Ինչևէ…

Եվ այսպես՝ ամենամեծ ձեռքբերումս, որ ունեցել եմ այս տարի՝ ՍԵՐ և ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆՆ է, որը կրկին անգամ հասավ ինձ օգնության: Սեր և ջերմություն, որը մղում է քեզ նոր կյանք՝ ապրելու, աշխատելու, ստեղծագործելու, սիրելու և սիրվելու,թոթափելու հիասթափությունդ, վերականգնելու հավատդ, հիշելու անցածը ժպտալով և հումորով: Սեր և ջերմություն, որը շրջապատում է քեզ ընտանիքում, շրջապատում, աշխատանքի վայրում: Իսկ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրը հենց այդպիսին է, որտեղ կրթահամալիրցիների աչքերի ջերմ և սիրով լեցուն փայլը ոչ այլ ինչ է քան ոգևորություն և ուժ, որ վերադառնաս ստեղծագործական կյանք:

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՍԻՐԵԼԻՆԵՐՍ  և՛ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ,  և՛ ՍՈՎՈՐՈՂՆԵՐ:

Իսկ ինչ վերաբերվում է մյուս ձեռքբերումներին, նախագծերին, ծրագրերին, նոր մեթոդական մոտեցումներին և այլն, ապա կասեմ, որ դա մշտապես աշխատող, պրպտող, ստեղծագործող, իր աշխատանքը և իր սովորողին սիրող դասավանդողի ամենօրյա և ամենամյա ավելի հմտացած գործունեությունն է, որոնք բնորոշ են մեր կրթահամալիրի գրեթե բոլոր աշխատողներին: Մենք ամեն օր ենք ձեռքբերումներ ունենում:

Մնացածը կարող եք կարդալ իմ բլոգում, որը նույնպես ձեռքբերում եմ համարում: https://silvaharutyunyan.wordpress.com/

Շնորհակալություն:

Leave a comment